Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ձեզ ձե՞ռք է տալիս, ինչի՞ եք ինձ այդպիսի հարցեր տալիս». Արմեն Հարությունյանը՝ Քոչարյանի խոսքերի մասին, որ ինքն ամենաանհաջող կադրն է եղել

Նոյեմբեր 28,2018 12:45

Այսօր ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր, Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանին լրագրողները հիշեցրին՝ ժամանակին ձեզ Ռոբերտ Քոչարյանն անվանեց ամենաանհաջող կադր, դուք նրա գնահատականի հետ համաձա՞յն եք, Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ քաղաքական հարցեր ենք իրեն տալիս ու դա հետագայում կարող է օգտագործվել իր դեմ՝ ՄԻԵԴ-ում. «Դա ձեզ ձե՞ռք է տալիս, ինչի՞ եք ինձ այդպիսի հարցեր տալիս, դուք գիտեք, որ ես չեմ կարող պատասխանել»: Նա նշեց, որ այդ գործերը կարող են գալ ՄԻԵԴ, ու յուրաքանչյուր կարծիք, որը կհայտնի, կարող է օգտագործվել դատավորի դեմ:

Նա ասաց, որ Մարտի 1-ի գործով էլ չի կարող տեսակետ հայտնել ու հարցերի պատասխանել, այն վճիռը, որն ընդունել է ՄԻԵԴ-ը, ինքն այդ կազմի մեջ չի, որովհետեւ նախկինում այդ գործով առնչվել է:

Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում Մարտի 1-ը դուք ամենահակաժողովրդական քայլ էիք որակել, ձեր գնահատականները չե՞ն փոխվել, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Այն ժամանակ տաք հետքերով զեկույցը պատրաստվել է, այդ զեկույցը կա, դրան ավելացնելու ոչ մի բան չունեմ»: Մենք նաեւ հարցրինք՝ երբ դուք հրաժարական էիք տալիս, դուք իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ կասկածներ ունեիք, ի՞նչ կասկածներ էին դրանք, փակագծերը կբացե՞ք, Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ 10 տարի առաջ էլ ինչ ասել է, ցիտել ենք, իսկ թե ի՞նչ կասկածներ ուներ այն ժամանակ, ասաց. «Չեմ հիշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930