Լրահոս
Օրվա լրահոսը

Զոդման ապարատ եւ էլեկտրական սղոցներ է գողացել

Նոյեմբեր 29,2018 21:55

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ոստիկանության բաժին են հրավիրել  քաղաքի 22-ամյա մի բնակչի: Վերջինս ինքնախոստովանական ցուցմունք  է տվել, որ այս տարվա սեպտեմբեր ամսին  ինքը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող պահեստարանի մուտքի դռան կախովի կողպեքը կոտրելով`մտել է ներս եւ գողացել զոդման էլեկտրական սարքավորում եւ 2 հատ էլեկտրական սղոց` պահեստարանի տիրոջը պատճառելով մոտավորապես 100 հազար դրամի չափով  վնաս: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Դիլիջանի  բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում գողության հոդվածով  քրեական գործ կհարուցվի: Երիտասարդն ազատության մեջ է:: Ոստիկանները պարզում են, թե արդյոք նա Դիլիջան քաղաքում  այլ գողություններ էլ  է կատարել, թե`ոչ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930