Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավադիրները պետք է հայտնաբերվեն». Փաշինյանը՝ իրեն «Ղարաբաղը հանձնելու» մեջ մեղադրողների մասին

Դեկտեմբեր 04,2018 18:09

Հերթական նախընտրական հավաքից հետո այսօր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այլ քաղաքական գործիչների քննադատություններին, որ Արցախի առնչությամբ իր վերջին աղմկոտ հայտարարությունն անհասցե է:

Հիշեցնենք՝ Փաշինյանը «դավադիր պատերազմ հրահրողներ» էր անվանել այն քաղաքական ուժերին, որոնք հայտարարում են, թե իր իշխանությունը մտադիր է Արցախի հարցում զիջումների գնալ՝ «Ղարաբաղը հանձնել»:

«Այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ հեղափոխությունն Արցախը հանձնելուն ուղղված դավադրության ծրագիր է, նրանք պետական դավաճանության մեղադրանք են ներկայացնում: Այդ մարդիկ են անհասցե հայտարարություն անում, դա ազգային անվտանգության խնդիր է, ուստի պետք է այդ մարդկանց հրավիրեն (նկատի ունի՝ ԱԱԾ) ու ասեն՝ տվեք ձեր այդ տվյալները»,-նախ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Արցախը հանձնելու մեղադրանքները սուտ են, հանրությունը պետք է ճանաչի դրանց հեղինակ ստախոսներին եւ սադրիչներին. «Դավադիրները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Arrête donc ton cinéma, enough with the cheap theatrics, իւ՜՜՜՜ֆ, ի՛ւֆ, ի՛ւֆ:

    Ըստ խորքի, բուն ըսուածը այն չէ որ դաւադրութիւն կայ, թէ անձնական հաշիւներով պիտի «ծախէք» Արցախը, կամ այդպիսի բաներ: Ատիկա ձեր այդտեղի ընդհանրապէս ցած մակարդակի վիճաբանութիւնն է, քանզի չափաւոր ըլլալ չէք գիտեր, այլ միայն ծայրայեղ, ամէն բանի մէջ: Ամբողջ երկիրը խոշոր մանկապարտէզ մըն է, ինչ որ ծիծաղելի կ’ըլլար, եթէ պատերազմ չըլլար:

    ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ մէջ, շատերու խոր ու իրաւացի մտահոգութիւնը այն է թէ՝ Արցախի Հիմնախնդրի նկատմամբ, ձեր եւ ձեր համակիրներուն կեցուածքը, թէ գործնական եւ թէ գաղափարական տեսանկիւններէ, կարելի է համարել աւելի թոյլ ու կակուղ, տկար, այդ նիւթին մէջ: Եւ եթէ անոր վրան ալ աւելցնենք ձեր խմբակի ցարդ փաստուած խակութիւնը, անփորձութիւնն ու անատակութիւնը, մինչ ձեր ձեռքերուն մէջ է երկրի բացարձակ իշխանութիւնը, անհնար է չմտահոգուիլը որ կրնաք սխալ բան մը ընել, որու գինը, առաջին հերթին, Արցախը կ’ըլլայ:

    kapish ?

    Իսկ երբ որ այսպէս մակերեսային եւ անհեթեթ կերպով կը հակազդէք այս ծանր ու արդարացի մտահոգութեան, զայն աւելի կը սաստկացնէք, քանի որ կը թուի թէ անկարող էք լուրջ կերպով մեր միտքերը հանգստացնելու:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.facebook.com/AramManoukianJampar/
    (Դեսպանատունդ մեր տան եւ գրասենեակիս հասցէները ունի,
    երկու հատ ԱԱԾ-ի հետախուզող ուղարկէ, այսու կը յայտնեմ որ պատրաստ եմ ենթարկուելու որեւէ հարցաքննութեան. կ’ուզես նէ ելլեմ հոն գամ, հըլէ մէյ մը ասանկ-անանկ, բանտարկեցէք, ինչպէս որ ձեր սովորութիւնն է)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31