Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերմանիայից հայերի վերադարձը հաճախացել է, քանի որ մենք Հայաստանը դասակարգում ենք ապահով երկրների շարքը, հատկապես քաղաքական փոփոխություններից հետո»․ գերմանացի գործընկերներ

Դեկտեմբեր 05,2018 17:40

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի Ձախերի խմբակցության նախագահի տեղակալ Անդրե Հանին, որին ուղեկցում էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

ՄԾ պետ Ա․ Ղազարյանը ներկայացրեց Ծառայության գործունեությունն ու պատասխանեց հյուրերի հարցերին։ Բունդեսթագի պատգամավորը մասնավորապես հետաքրքրված էր, թե որ գերատեսչության ենթակայության տակ է գործում Հայաստանի միգրացիոն ծառայությունը։ «Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ենթակայությամբ ենք աշխատում, ինչը վկայում է մեր վերաբերմունքի մասին միգրացիայի մասով։ Որպես կանոն, այն ներքին գործերով զբաղվող գերատեսչությունների կազմում է ընդգրկված տարբեր երկրներում, այսինքն՝ միգրացիան ընկալվում է ուժային կառույցների դիրքերից, իսկ մենք համայնքների զարգացման դիրքերից ենք դիտարկում միգրացիան»,-ասաց նա։

Անդրե Հանն անդրադարձավ Գերմանիայից հայ ապաստան հայցողների վիճակագրությանն ու հայտերի մերժման դեպքերին։ «Մենք Հայաստանը դասակարգում ենք՝ որպես ապահով երկիր, հատկապես վերջին փոփոխություններից ու ժողովրդավարության տեսանկյունից նոր իրադրությունից հետո»,-նշեց գերմանացի պատգամավորը՝ ավելացնելով, որ կանոնակարգված ներգաղթի մասին օրենք էլ ներկայում չկա Գերմանիայում, շուտով այն կքննարկվի խորհրդարանում։ Ի պատասխան՝ ներկայացվեց Եվրոպայում հայերի ապաստանի հայցերի նվազող վիճակագրությունը։

Կողմերը քննարկեցին նաև վերադարձի գործընթացը։ «Վերաինտեգրման ծրագրեր մեր երկրում իրականացրել են հասարակական կազմակերպությունները, պետական մոտեցում չի եղել, այժմ մենք զրոյից փորձում ենք քայլեր ձեռնարկել»,-տեղեկացրեց Ա․ Ղազարյանը։ «Կամավոր վերադարձի մասով էլ մենք ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ աջակցում ենք ՀՀ քաղաքացիներին»,-ավելացրեց դեսպան Մ․ Քիսլերը։

Միգրացիոն ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31