Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցության օրակարգում Քոչարյանին պաշտպանելու հարց չկա. «Ա1+»

Դեկտեմբեր 12,2018 14:19 Share

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանն ասում է, որ կուսակցության՝ խորհրդարան չանցնելու հիմնական պատճառը վերջին 6-7 ամսվա քաղաքական զարգացումներն էին իշխանափոխությունից հետո և հեղափոխական տրամադրությունների արդյունք էր: «Էյֆորիկ ֆոնն էլ, հեղափոխական մթնոլորտը պահպանվեց և բնականաբար հեղափոխությունը պիտի ավարտվեր իր տրամաբանական շրջանով, որն այս ընտրություններն էին»,- հավելեց նա:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին՝ Եղիազարյանն ասաց, որ շատ է շահարկվում անձի պաշտպանությունը: «Մենք ամռանն էլ, երբ որ առաջին անգամ ձերբակալեցին, հանդես եկանք մտահոգությամբ և, ցավոք սրտի, մեր էդ կանխատեսումները, մտահոգությունները, որով արտահայտվել էինք, իրականացան: Բայց այն ժամանակ էլ փորձեցին շահարկել, որ դա անձի պաշտպանություն է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե դերերը հակառակ լինեին Ռոբերտ Քոչարյանի կողմից, օրինակ, Նիկոլ Փաշինյանը կամ մեկ այլ անձ նույն ձևով վերաբերմունքի արժանանար, նույն հայտարարությունը լինելու էր անունները փոխված»: Եղիազարյանի պնդմամբ՝ դա երևույթի հանդեպ մտահոգության արտահայտում էր, և կանխատեսումը, որ անում էին, այդպես էլ եղավ:

Նոր ձերբակալության վերաբերյալ ասաց, որ կողմ են իրավական ճիշտ հարթության վրա ընթանալուն և խտրական արդարադատություն չլինի: Իսկ ի պաշտպանություն Քոչարյանի հնարավոր ակցիաներին մասնակցելու կապակցությամբ ասաց, որ օրակարգում դեռևս այդպիսի խնդիր չունեն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31