Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին, իսկ Յուրիի հոր հետ մենք կապ չունենք. ՊՊԾ գնդում սպանված ոստիկանի կին. «Ժամանակ»

Սեպտեմբեր 14,2018 10:39

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, մամուլով հայտարարել է, թե իր որդուն սպանել են ոչ թե ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները, այլ ոստիկանները։ Յուրի Տեփանոսյանի հայրը, սակայն, չի պարզաբանել՝ ի՞նչ հիմքով է նման հայտարարություն անում։

Հիշեցնենք՝ ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս մեղադրվում է նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ։

Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Տեփանոսյանը, ևս դժվարացավ ասել՝ ինչո՞ւ է իր ամուսնու հայրը նման հայտարարություններ անում։ «Ես դեռ հետևում եմ դատավարությանը, հավատում եմ արդարադատությանը, ոչինչ չեմ կարող ասել։ Ես անկախ մարդ եմ, ինքը՝ անկախ մարդ։ Եթե էդպես է մտածում, թող էդպես մտածի։ Ես չեմ կարող իր փոխարեն որևէ բան ասել։ Իմ կարծիքն այն է՝ համբերենք դատավարության ավարտին, տեսնենք՝ ի՞նչ է լինում»,- ասաց սպանված ոստիկանի կինը։

Վերջինս նշեց, որ ինքը և Յուրի Տեփանոսյանի հայրը որևէ կապ չունեն իրար հետ. «Մենք ընդհանրապես իրար հետ կապ չունենք, ես առանձին ընտանիք եմ, ինքը՝ առանձին։ Ես չեմ կարող ասել՝ ինչի։ Ես նույնիսկ կայքերից եմ իմացել իր արածի մասին։ Ես չգիտեմ»։ Հարցին՝ ինքն է՞լ է այդպես մտածում, ինչպես Յուրիի հայրը, ոստիկանի կինը պատասխանեց՝ բնականաբար ոչ. «Ես մտածում եմ՝ դատավարություն է դեռ գնում։ Ես ավելի շատ դրան եմ հավատում, քան ինչ-որ նման խոսակցությունների։ Ես ատում եմ «Սասնա ծռեր»-ին. դա միանշանակ է։ Դա միշտ եմ ասել։ Թող դատավարությունն ավարտվի, տեսնենք՝ ով է մեղավոր»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930