Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին Ucom շարժական ինտերնետի բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր

Դեկտեմբեր 12,2018 14:50 Share

Ucom ընկերության շարժական ինտերնետի uGo 3500 և uGo 5500 սակագնային պլանների նոր կամ պարտավորություն չունեցող բաժանորդները կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր Ucom-ի ամանորյա առաջարկից օգտվելու դեպքում։ Մասնավորապես uGo 3500 սակագնային պլանի բաժանորդները, երկարացնելով պայմանագիրը 18 ամսով, հենց այդ ժամանակահատվածում կստանան 30 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն։ Իսկ uGo 5500 սակագնային պլանի բաժանորդները՝ միանալով առաջարկին, 18 ամսվա ընթացքում կստանան 80 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 40 ԳԲ-ի փոխարեն։

«Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր բաժանորդների, այլ նաև պարտավորություն չունեցող uGo 3500, uGo 5500 և Ucom-ի կանխավճարային շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների համար, ովքեր կարող են վերակնքել պայմանագիրը և ստանալ այնքան ինտերնետ, որքան անհրաժեշտ է լավ որակով առցանց ֆիլմեր դիտելու, երաժշտություն լսելու և մտերիմների հետ շփվելու համար», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ գերարագ ինտերնետն սպառելուց հետո ներբեռնման արագությունը կդառնա 64 կբ/վ, իսկ վերբեռնմանը՝ 8 կբ/վ, որը կբավարարի առցանց վճարում կատարելու և գերարագ ինտերնետի փաթեթներ ակտիվացնելու համար:

 

«Յուքոմ» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31