Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կլինե՞ն

Դեկտեմբեր 24,2018 16:25

«Որեւէ առողջ քաղաքական կազմակերպության մեջ պետք է լինեն տարբեր կարծիքներ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը`պատասխանելով հարցին`առաջիկայում կայանալիք ՀՅԴ Բյուրոյի նիստում հնարավո՞ր են փոփոխություններ`ՀՅԴ-ական վերնախավում, քանի որ դժգոհությունները շատ են եւ կարծես հասունացած, քանի որ Բյուրոյի այս կազմը վաղուց է ղեկավարում: «Ես չեմ կարծում, որ այս Բյուրոն, որպես այդպիսին, երկար ժամանակ է, կան մարդիկ, որ 2000 թվականից են Բյուրոյի մեջ, կան մարդիկ, որ 2015-ից են»,- ասաց բանախոսը`հավելելով, որ առաջիկա ընդհանուր ժողովն էլ փոփոխություններ հնարավոր է բերի:

Հստակեցնող հարցին, որ Հրանտ Մարգարյանի գործունեության առիթով տարաձայնություններ կան, Կիրո Մանոյանը նկատեց` Հրանտ Մարգարյանը 2000-ից է ղեկավարում: Համեմատեց` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղուց էր ղեկավարում, նրա նկատմամբ էլ դժգոհություններ եղան: «Կան կարծիքներ այս կամ այն անդամի նկատմամբ, ժողովը կորոշի: Հրանտ Մարգարյանի ընտրության առաջին օրն էլ կային մարդիկ, որ վերապահումներ ունեին, այսօր նրանք կարող է մեկ-երկուսով ավելացել են: Հարցը միայն անձերը չեն, այլ ընդհանուր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Հայաստանի կառույցն էլ այդ ռազմավարության վրա իր ճշտումները կանի եւ այդ ուղղությամբ կաշխատենք»,- ասաց նա` հավելելով, որ էլի են եղել շրջաններ, երբ ՀՅԴ-ն խորհրդարանում չի եղել, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունն իր գործունեությունը պետք է դադարեցնի:

Հիշեցնենք, որ երբ հստակեցվեց`նախագահ Սերժ Սարգսյանի`պաշտոնավարման ժամկետի երկարացման մասին տեղեկությունը`ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելով, ՀՀԿ-ականները նույնպես օրինակ էին բերում Գերմանիայի կանցլերին, որը չորրորդ անգամ էի հավակնում իր պաշտոնին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31