Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի գավաթի խաղարկության արդյունքներով ձեւավորվում է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը

Դեկտեմբեր 26,2018 22:44

Երեկ նախկին «Միկա» դահլիճում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունն անվանեց քաշային կարգերի հաղթողներին:

Ոսկե մեդալ նվաճեցին. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Կարեն Կալաչյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Սարգիս Քոչարյան, 87 կգ՝  Գեղամ Թորգոմյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Դավիթ Օվասափյան:

Առաջնությանը չմասնակցեցին Արթուր Ալեքսանյանը, որը դեռ ԱՄՆ-ում է, Մաքսիմ Մանուկյանը, որը վնասվածք ունի եւ Արսեն Ջուլֆալակյանը, որը անցել է կշռման արարողությունը, սակայն բարձր ջերմություն ունենալու պատճառով բժշկի տեղեկանքով ազատվել է մասնակցությունից:

Գավաթի Խաղարկության արդյունքներով ազգային հավաքականի մարզիչները ձեւավորելու են ընտրանու ընդլայնված կազմը, որը հունվար ամսից նախապատրաստվելու է նախաօլիմպիական տարվա մեկնարկներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31