Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախի Ազգային ժողովում ներկայացված 3 կուսակցությունները կոչ են անում Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց

Դեկտեմբեր 30,2018 17:40

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի Խորհրդարանում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և ընդդիմադիր «Շարժում-88» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:

Հայտարարության մեջ ասված է.

«Արդեն տևական ժամանակ է Հայաստանի Հանրապետությունում ընթանում է ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործով խափանման միջոց ընտրելու հարցով դատական պրոցեսը: Նոյեմբերի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է կալանավորումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

Զերծ մնալով դատարանի անկախության ու անաչառության վրա ազդելու ցանկացած դրսևորումից, ինչպես նաև առաջնորդվելով անկողմնակալ արդարադատության իրականացման սկզբունքով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Շարժում-88» կուսակցությունները կոչ են անում Նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ հաշվի առնելով նրա զգալի ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սիրանուշ says:

    Թե ինչ դեր է խաղացել այս մարդը մեր պետության, այսինքն ՀՀ-ի համար, խնդրում եմ թողեք մենք որոշենք, հա°: Ձեր պետոթյան համար չգիտեմ ինչ է արել բայց այն որ ստորացրել է ձեր պետությունը, դուրս թողնելով ձեզ բանակցային գործընթացից, դա ակնհայտ է: Էժանագին բաներ մի արեք էլի: Իր այդ փողերը որ մինչև ձեր մոտ է հասնում, իրենը չէ: Նա գողացել է այդ փողերը մեզնից: Նախ վերադարձրեք իր գողացած փողերը հետո նոր պահանջներ ներկայացրեք:

  2. Delea says:

    Իհարկե հիմա աղի արցունք կթափի Արցախցին,բա հիմա ով է թալանելու ՀՀ ժողովրդին որ Արցախցին ապրի:

  3. Հ.Շ. says:

    . Ինչ որ ըլլայ ոեւէ մէկուն կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին, զայն այսպէս, այս բնոյթի հալածանքի ենթարկելը ոչ մէկ օգուտ չի կրնար բերել Հայաստանին եւ Հայութեան, այլ միայն վնաս:

    Եթէ Պարոն Վարչապետը ուզում է շարունակել իր ընթացքը ինքն իր ձեռքով իսկ խափանել, շատ լաւ ճանապարհի վրայ է այդ ուղղութեամբ:

    Խնդիրը այն է որ սակայն, գինը միայն ինքը չէ որ պիտի վճարէ…

    . Պարոն Փաշինյանը շատ մը սխալներ գործեց մինչեւ հիմա: Անոնցմէ ամենածանրերից մին, հենց այս նիւթն է: Թէ՛ արտաքին գետնի վրայ, եւ թէ ՛ ներազգային:

    Ռոբերտ Քոչարյանը ատող հայերը խորապէս թերագնահատում են անոր նկատմամբ մեծաթիւ այլ հայերու յարգանքը, համակրանքը, երախտագիտութեան զգացումը:

    . Ռոբերտ Քոչարյանը անշուշտ կատարեալ, անբիծ ու անթերի չէ, գերմարդկային, չաստուածային էակ չէ, ուղղակի երկինքէն իջած Սուրբ մը չէ, որոշ կռապաշտ ամբոխի մը հնարած նորագոյն Փրկիչին նման:

    Սակայն հետաքրքրականօրէն, Քոչարյանն է որ փորձում են խաչել:

    Որո՞նց մեղքերը քաւելու համար, արդեօք…

    . Երբ որ Ռոռերտ Քոչարյանը իր յաղթական լեռներից իջաւ Երեւան – զինք բերի՛ն Երեւան -, երկիրը արդէն թալանուած, վերջացած էր. ինքն է որ սկսաւ զայն ոտքի հանել:

    Ան որ քսանհինգ տարեկանից փոքր տարիքի է այսօր՝ տակաւին չէր ծնած իսկ, էն վախտը…

    Այսօրուայ դրութեամբ, մինչեւ երեսուն-հինգ, քառասուն տարեկան հայաստանցիներէն շատերը իսկ չեն գիտեր թէ ինչի մասին եմ խօսում… Թերեւս դասական Սփիւռքի մէջ, աւելի լաւ գիտեն այս ամէնը…

  4. Հ.Շ. says:

    Թէ Քոչարյանը, Նախագահ դառնալէն ետք, թէ Սերժ Սարգիսեանը 2008 ապրիլի պետական յեղաշրջման փորձի ձախողումէն ետք, կրնային հեշտօրէն հետապնդման ենթարկել եւ բանտարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ ալ՝ օրինական լուրջ հիմունքներով:

    Չըրին:

    Խի՞:

    Որովհետեւ որպէս պետական ըմբռնողութեան տէր ղեկավարներ, անոնք գիտակից էին որ նախկին նախագահ մը բանտարկելը միայն վնաս կը բերէ երկրին, թէ ներքնապէս, թէ արտաքին գետնի վրայ:

    Այժմու Վարչապետ շատ բան ունի սովորելիք իր բոլոր նախնիներից, եւ ոչ բացառապէս առաջին նախագահից:

  5. Zaven Danielyan says:

    Խնդրում եմ բոլոր հայաստանցիներին այսուհետ էլ չկրկնել հետևյալ նախադասությունը – «Ղարաբաղը մերն է» : Արցախը մերը չէ, այն Արցախինն է ու շատ լավ է որ մերը չէ: Իրենք առանձին պետություն պետք է լինեն: Ես չեմ հասկանում ինչու ենք մենք իրենց փոխարեն բանակցում: Իրենք ավելի լավ լեզու կգտնեն ադրբեջանցիների հետ: Իրարից այդքան էլ չեն տարբերվում

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31