Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին

Դեկտեմբեր 31,2018 18:18

Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ համաձայնելու պարոն Փաշինյանի հետ, թե «Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող գազի գինը թանկացնելու», բայց «տեսանելի ապագայում» «ներքին կարգավորումների հաշվին սպառողների համար սպառման գինը անփոփոխ թողնելու» համաձայնությունը լավ գործարք է։

Փաստացի, Ռուսաստանը հասավ իր ուզածին՝ երբ Հայաստանն այլևս համաձայն է, որ «սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի»։ Հենց այստեղից սկսվում է խուլիգանությունը, որովհետև 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրվա մեջ Պուտինի, Գազպրոմի ու Ռոսնեֆթի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների ու դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրերի համաձայն գազամթերքներն ու նավթամթերքները պետք է ձեռք բերվեին արտոնյալ՝ ներքին գներով։ Դրա դիմաց ռուսական նավթագազային երկու հսկաներին են փոխանցվել մեր ակտիվները (բենզալցակայաններից մինչև Հայռուսգազարդի վերջին 20 տոկոս, խորհրդում կառավարության ձայնի իրավունք և այլն, ինչպես նաև՝ երկուսին էլ տրվել են մոնոպոլ իրավունքներ, որոնք անգամ խոչընդոտում են երրորդ երկրից գազ ու նավթամթերք գնելուն։ Դեկտեմբերի 2-ին Պուտինը Երևանում հայտարարեց, որ այդ արտոնությունները Հայաստանին տրվում են ԵԱՏՄ -ին Երևանի անդամակցության որոշման դիմաց։

Հիմա ստացվում է, որ Ռուսաստանը դավադրաբար ու միակողմանի խախտում է պայմանը, հանում է արտոնությունները, մինչդեռ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում ու ակտիվներն ու մոնոպոլ իրավունքներն էլ հանձնված են Ռոսնեֆթին ու Գազպրոմին։ Էլ չասած՝ որ Ռոսնեֆթն էլ արդեն 2014-ին Հայաստանին «քցեց» ու չարեց Նաիրիտը վերագործարկելու համար խոստացված 500 միլիոն դոլարի ներդրումը։ Սերժ Սարգսյանը կուլ տվեց այս քցոցին, Փաշինյանն էլ համաձայնում է երկրորդ քցոցուն։ Հիմա, ասացեք խնդրեմ, Հայաստանի այսպիսի «քցոցուն» իշխանությունների համաձայնություն տալու ի՞նչն է լավ։

Բայց սա ամբողջը չէ՝ Պուտինը ստանալով գազը թանկացնելու մեր սկզբունքային համաձայնությունն ու համակերպումը, գնդակը նետում է Հայաստանից ներս, որտեղ մեր հակառակորդը Գազպրոմն է՝ Կրեմլի աշխարհաքաղաքական գործիքը։ Պուտինն իրեն խաղից հանելով մեզ թողնում է գուբերնատոր նշանակված ընկերության քմահաճության տակ, որի իրավունքները գազային պայմանագրերով ավելի լավ են պաշտպանված, քան մեր պետությանը…. Որտե՞ղ ու ինչպե՞ս ենք խաղալու նրա դեմ, երբ «տեսանելի ապագան» ավարտվի, անհայտ է։ Ի դեպ, կրկին շեշտելու եմ, որ քաղաքականության արդյունքները չափելի պետք է լինեն ու տարընթերցումներ չպետք է լինեն կողմերի մոտ… Ըստ այդմ՝ «տեսանելի ապագան» որքա՞նն է, երբ սպառողի համար գազի սպառման գին չի փոխվելու։

Շահային բանակցություններ վարվելու կոպիտ վրիպումներ եմ նկատում. Ռուսաստանը ստացել է կոնկրետ «ապրանք»՝ ի դեմս գնի, հայկական կողմը՝ «անորոշ ժամանակ» ռիսկերով լիքը։ Չգիտեմ, բայց բանակցություններ վարելուց մինչև շահեր սահմանելու ու դրանք բավարարելու առումով լիքը պրոբլեմներ եմ տեսնում….

Դեռ շատ բան կարելի է գրել, բայց բավարարվեմ այսքանով….

Կներեք ձեր ամանորյա տրամադրությունը փչացնելու համար, բայց վարչապետի լայվը նայելուց հետո չէի կարող չգրել։ Նախ չեմ…

Gepostet von Styopa Safaryan am Montag, 31. Dezember 2018

Ստյոպա Սաֆարյան

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31