Լրահոս
Օրվա լրահոսը

Guardian-ի կանխատեսումը. 2019 թվականին աշխարհի խնդիրները շատանալու են

Հունվար 01,2019 13:05

Եվրոպական մի շարք պարբերականներ 2019 թվականի համար կանխատեսումներ են անում, ըստ տարբեր նշանների: Ուշագրավ է բրիտանական Guardian-ի կանխատեսումը:

Ըստ պարբերականի 9-ով ավարտվող տարիներին գրանցվել են պատմության ընթացքը փոխող զարգացումներ: 1789 թվականին տեղի է ունեցել ֆրանսիական հեղափոխությունը, 1929 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է հայտնի «Մեծ ճգնաժամը», 1939 թվականին սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմը, 1979 թվականին Իրանում իսլամական հեղափոխություն է եղել, նույն տարում Միացյալ թագավորությունում իշխանության է եկել Մարգարետ Թետչերը: 1989 թվականին Բեռլինի պատն է քանդվել, սկիզբ դնելով կոմունիստական գաղափարախոսության կրախին: 2009 թվականին ողջ աշխարհը պայքարում էր 1929 ամերիկյան ճգնաժամից ոչ պակաս լուրջ ճգնաժամի դեմ:

Այս թվարկումից հետո պարբերականն արձանագրում է, որ 2019 թվականին աշխարհի խնդիրները շատանալու են:

Պատրաստեց` Նելլի Գրիգորյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031