Հոկտեմբերի 5-ին դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարության նախարար Էդվինաս Գրիկշասին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։
Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով նախատեսված համագործակցության ուղղություններին, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին։
Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և գործարար շրջանակների միջև շփումների խթանման հնարավորությունների շուրջ։
Կարդացեք նաև
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանություն



















































