Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա ջրի» օպերատիվ միջամտությունը Նորապատում․ վերականգնվում է վթարված կոլեկտորը

Հոկտեմբեր 05,2026 17:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Արմավիր համայնքի Նորապատ գյուղում «Վեոլիա ջուր» ընկերությունը վերականգնում է վթարված կոյուղատարկոլեկտորը։ Խոսքը 800 միլիմետր տրամագծով կոլեկտորի մասին է, որը կարևոր դեր ունի տարածքի կոյուղաջրերի հեռացման համար։

Տարիների շահագործման հետևանքով կոլեկտորի երկաթբետոնե խողովակները մաշվել և կոռոզիայի են ենթարկվել, իսկ  բետոնե հատվածները՝ քայքայվել, ինչի հետևանքով կոյուղաջրերը սկսել են արտահոսել՝ ստեղծելով հակասանիտարական իրավիճակ։

Ստեղծված իրավիճակին «Վեոլիա ջուր»-ն արձագանքել է օպերատիվ՝ կարճ ժամանակում սկսելով անհրաժեշտ շինարարական աշխատանքները։ Խնդրի երկարաժամկետ լուծման նպատակով հին երկաթբետոնե խողովակները փոխարինվում են 800 միլիմետրանոց պոլիէթիլենային խողովակներով, որոնք առավել դիմացկուն են կոռոզիայի նկատմամբ և նախատեսված են երկարատև շահագործման համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել