ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բաքվի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերությունը, հաղորդում է պաշտոնական Բաքուն։
Բայրամովը, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է «Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի առաջխաղացման, վստահության ամրապնդման և տարածաշրջանային կայունության խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը»։
Ըստ ադրբեջանական կողմի՝ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն



















































