Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին գումարեց հերթական նիստը։
Օրակարգում էր չորս հարց՝
- «ԱՐԳՈՒՍ» ՍՊԸ հեղինակազորման հայտի վերաբերյալ:
- «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
- «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
- «Օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ։
Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ԱՐԳՈՒՍ» ՍՊԸ-ի հայտը և հեղինակազորել Ընկերությանը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ։
Հաջորդիվ Հանձնաժողովը որոշեց բավարարել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ և «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությունների՝ լիցենզիաների վերաձևակերպման հայտերը։
Կարդացեք նաև
Վերջին հարցով ՀՌՀ-ն որոշեց սահմանել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման չարաշահման արգելքի չափորոշիչները։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով



















































