Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում կրքերը լարվեցին, հրմշտոց, հարցը հասավ ձեռնամարտի․ Ռուբինյանը ստիպված նիստն ընդմիջեց

Հոկտեմբեր 06,2026 10:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Քիչ առաջ ԱԺ նոր մեկնարկած քառօրյայի առաջին նիստն ընդմիջվեց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր նիստն ընդմիջել, քանի որ ՔՊ խմբակցության և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշոց, հրմշտոց սկսվեց, հերթը հասավ նաև ձեռնամարտին։ «Պարոն Ղալումյան»,- տեղից գոչեց Ռուբեն Ռուբինյանը, երբ տեսավ, թե ինչպես է դեպի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմը լարված գալիս ՔՊ-ական Վահե Ղալումյանը։ Այս միջադեպը ծագեց նրանից հետո, երբ Ռուբեն Ռուբինյանն անջատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի բարձրախոսը։

Նա, մոտենալով ԱԺ ամբիոնին, հայտարարեց․ «ԱԺ նախագահի ընտրության հարցն օրակարգում չունենալն արդեն դառնում է շատ վտանգավոր ԱԺ բնականոն գործունեության համար։ Ցավոք, այն օրակարգում ընդգրկված չէ։ ԱԺ նախագահը հրաժարվում է կատարել իր պարտականությունները, մասնակցել ԱԺ նիստերին, նախագահել դրանք, դրա հետ միասին նաև ապօրինի որոշումներ է կայացնում։ Քիչ առաջ խոսվեց ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ ԱԺ նախագահն իրավասու էր հայտարարություն չանել ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, եթե դա դուրս է ԱԺ իրավասության շրջանակից, ինչը փաստ է։ Բայց այդ ընթացքում սեպտեմբերի 15-ին ես գրություն եմ գրում ԱԺ նախագահին խնդրանքով․․․»։

Այս պահին Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի բարձրախոսն ու ասաց․ «Ներողություն, Ձեր ելույթն օրակարգին չի վերաբերում։ Ստիպված եմ ընդհատել»։

Էդգար Ղազարյանը հորդորեց վերականգնել իր ժամանակն ու միացնել խոսափողը, Ռուբինյանը հրաժարվեց։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դեռ կեսն է հասել ելույթի, ի՞նչ գիտի, որ օրակարգից չէ։ Արամ Վարդևանյանն էլ ասաց, որ գոնե նախադասությունը թողնի ավարտել։ Ի վերջո Ռուբեն Ռուբինյանը միացրեց Ղազարյանի խոսափողը։

Էդգար Ղազարյանը հայտարարեց․ «Կամակորություն չեք կարող անել։ Ռուբինյանը կատարել է պետական միջոցի վատնում, կոչ եմ անում ստացած պարգևավճարը չծախսել․ կոպեկ-կոպեկ ձեզնից հետ ենք վերցնելու»։ Ռուբինյանը կրկին անջատեց Ղազարյանի խոսափողը, և այդ ժամանակ էլ սկսվեց ԱԺ քաշքշոցը։

Իրավիճակը լարվեց, հերթը հասավ ձեռնամարտի։

RA National Assembly session took place

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում և հարցերում հակասահմանադրական էին համարում այն, որ ՔՊ-ն «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով» ստեղծել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

RA National Assembly session took place

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031