Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում. մասնագիտական քննարկումներ՝ ուսուցչական համաժողովի շրջանակում

Հոկտեմբեր 05,2026 17:58 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև մասնագիտական քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ:

Պանելային քննարկումները վերաբերել են ընթերցանության խթանմանը. որպես բանախոսներ՝ հանդես են եկել կրթության փորձագետներ, դասագրքերի հրատարակիչներ և հեղինակներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

«Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկումը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Մասնակցել են ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Դանիելյանը և «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ բաժիններում՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին։

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացրել է ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ: Երևանի պետական համալսարանում կազմակերպված համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031