Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից». Տիգրան Խզմալյանն ու իր թիմակիցները բողոքի ցույցի էին Գյումրիում (ֆոտոշարք և տեսանյութ)

Հունվար 12,2019 16:10

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի եւ դեկտեմբերի 2-ին  սպանված Ջուլիետա Ղուկասյանի հիշատակին այսօր  մեկնարկած ցույցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության անդամներ, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ու մի խումբ քաղաքացիներ մոմավառություն իրականացրեցին:

«Ռուսական բանակ, դո՛ւրս ՀՀ-ից».-այսպիսի գրառմամբ պաստառներով էին ցույցի մասնակիցները:

«Մենք որեւէ քաղաքական հայտարարություն չենք անում, որովհետեւ այսօր Ավետիսյանների ընտանիքի գազանաբար սպանության 4-րդ տարելիցն է: Սա քաղաքական ակցիա չէ, սա մարդկային, պարզ ցանկություն է մի քանի բան ասել: Առաջին անգամ 1921 թվականի փետրվարից Հայաստանում բողոքի ձայն է հնչում կարմիր բանակի զավթման դեմ: Մարդասպանները, զավթիչներն ու օկուպանտները չեն կարող  լինել ազգի, երկրի պաշտպանը:

Հայոց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն հայոց բանակը, միայն հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր անկախության ու ազատության: Եկեք իրար չխաբենք. Երկիրը գաղութացված է եւ մենք հիմա կանգնած ենք այդ գաղութային ուժի ֆորպոստի կողքը: Նրանք բռնատիրության, գաղութատիրության ֆորպոստն են Հայաստանում, որը ցանկանում է լինել անկախ, ցանկանում է տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական առումով լինել քաղաքակիրթ աշխարհի հետ միասին»,-ասաց Խզմալյանը:

«Որպես ՀՀ քաղաքացի, ես պահանջում եմ՝ Ջուլիետա Ղուկասյանին սպանող ռուս զինծառայողը, մարդասպանը հանձնվի Հայաստանի իրավապահ համակարգին: Լուրջ կասկածներ են մնում Պերմյակովի դատավարությունից: Ես չեմ ուզում դա կրկնվի»,-ասաց Նարինե Մկրտչյանը:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Վախենում եմ ռուսական բանակի հետ դուք էլ տեղափոխվեք Ռուսաստան….

  2. ԴԱՐՁՅԱԼ ՏԻԳՐԱՆ says:

    Լիովին համամիտ եմ Խզմալյանին: Անհապաղ վռնդենք ռուսական բանակը և ազատված ռազմակայանը հանձնենք մեր դարավոր յոլդաշ թուրքերին կամ ավելի լավ է մեր անզուգական եղբայր ազերբայջանցիներին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031