Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրապետյանը բուժվելու է Գերմանիայում. ՄԻԵԴ որոշումից հետո՝ ՀՔԾ-ն թույլատրել է. «Ա1+»

Հունվար 25,2019 11:47 Share

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը նշեց, որ անձնագիրն առավել վաղ էր վերադարձվել, դեռ խափանման միջոցը կալանքը գրավով փոխարինելուց հետո, իսկ երկրից դուրս գալու վերաբերյալ տեղեկությունն այս պահին չմեկնաբանեց։

Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը հաստատեց, որ ՀՔԾ-ն թույլատրել է Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Մայրապետյանը բուժվելու է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Կառլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել