Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյան. «Հանդիպել եմ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ»

Հունվար 25,2019 22:50

Սփյուռքի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր իր ՖԲ էջում նման գրառում է արել.

Այսօր Ազգային ժողովում աշխատանքային հանդիպում ունեցանք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) Ազգային ժողովի 7-րդ գումարման պատվիրակության կազմով:

Ինչպես գիտեք, ընդամենը 1 օր հետո մեկնելու ենք Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք կազմակերպչական մի շարք հարցեր, որոշեցինք պատգամավորների մասնակցությունը տարբեր հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև հստակեցրինք տարատեսակ զեկույցների շուրջ մեր պատվիրակության դիրքորոշումը:

Համոզված եմ, որ մեր անկաշկանդ ու նպատակային գործունեության արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա, քանի որ պատրաստվում ենք գործի դնել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը՝ Հայաստանի Հանրապետության շահերն առաջ տանելու համար:

Հավելեմ նաև, որ քիչ առաջ հանդիպել եմ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ: Խոսել ենք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախորդ գումարման հայկական պատվիրակության իրականացրած աշխատանքներից, միջազգային այս հարթակում նախկինում եղած և առաջիկայում մեզ սպասվելիք մարտահրավերներից, մի շարք այլ հարցերից: Հիշեցնեմ, որ վերջին մեկ և կես տարում հենց Արմեն Աշոտյանն էր գլխավորում Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/photos/a.459539077844561/622682468196887/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031