Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանն առերես հարցաքննվել են երկաթգծի հափշտակության գործով. «Փաստինֆո»

Փետրվար 13,2019 10:14

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերես հարցաքննությունը տեղի է ունեցել Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:

Սույն քրեական գործը հարուցվել է «ՍիվիլՆեթ»-ի հրապարակման հիման վրա, որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն տարածել էր մամուլի հաղորդագրություն: Նախնական տվյալներով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ. երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728