Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսակցության եկած քաղաքացուհու ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ

Փետրվար 21,2019 11:15

Օրերս ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ս. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Վ. Կ.-ին, ինչի արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել 8,2 գրամ դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728