Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության ոչ թե չորս, այլ երկու աշխատակից

Փետրվար 26,2019 21:57 Share

Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։

Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության ոչ թե չորս, այլ երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել