Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն. ՆԳՆ

Հոկտեմբեր 26,2026 15:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամփոփ տեղեկատվություն․ ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվություն:

Առերևույթ 10 դեպքով՝

քվեարկության գաղտնիությունը խախտելու՝ 1,

ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու՝ 1,

մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու՝ 7,

ընտրակաշառք տալու՝ 1,

կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ է դիմել 363 քաղաքացի։ Նրանցից 362-ին տրամադրվել են քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքներ, մեկ դիմում մերժվել է։

Քվեարկության օրը՝ հոկտեմբերի 25-ին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներ է դիմել 14, իսկ համապատասխան ստորաբաժանումներ՝ 535 քաղաքացի։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել