Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Օհանյանը՝ Սոլովյովի աղմկոտ հայտարարության ու «միլիարդանոց ներդրումի» մասին

Մարտ 02,2019 14:30

Aravot.am-ը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանից մեկնաբանություն խնդրեց Ռուսաստանից հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հնչած այն արտահայտության վերաբերյալ, որ արցախյան արմատներով մի ռուսաստանցի հայ գործարար ցանկացել է Հայաստանում միլիարդանոց ներդրում կատարել, սակայն խոչընդոտների է հանդիպել նոր իշխանությունների կողմից:

«Եթե նման մասշտաբի ներդրում լիներ, ինչպես նշվում է տեսանյութում, նախարարը հաստատ տեղյակ  ու ներգրավված կլիներ, մինչդեռ տեղյակ չէ… Չի եղել նման բան: Այդ մասին նախարարն արդեն մեկնաբանել է հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում»,- ասաց Աննա  Օհանյանը:

https://www.youtube.com/watch?v=sQLbyMnxxK8&fbclid=IwAR2CT7sVKHaqsKlOJRhbvX2co8TgRLnvfzYgpsdmKO2ZPPN4tuBCFfjLdZk

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031