Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության աշխատանքների վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում. Քաղաքապետի խոսնակ

Մարտ 14,2019 14:02 Share

Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։

Խորհրդարանի հարգարժան պատգամավորի եւ հանրության համար պարզաբանում ենք.

«Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարանում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով:

Շինարարության աշխատանքների վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում:

Հակոբ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10215337955067857&id=1405208089

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել