Լրահոս
Օրվա լրահոսը

Ալաբաման դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 49-րդ նահանգը. «Ամերիկայի ձայն»

Մարտ 20,2019 21:45

«Ամերիկայի ձայն». Ալաբաման դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվեյն իր հռչակագրում նշել է, որ Օսմանյան Կայսրության իշխանությունները նախագծել եւ իրականացրել են երեք միլիոն հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն:

«Հայոց ցեղասպանության ընթացքում 1915-1923 թվականներին կոտորածի են ենթարկվել մեկ եւ կես միլիոն էթնիկ հայ տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ինչպես նաեւ՝ մեկ միլիոնից ավելի հույներ, ասորիներ եւ այլ ազգություններ: Այդ կոտորածներն իրականացվել են նախապես նախագծված՝ նպատակ ունենալով ոչնչացնել այդ բնիկ համայնքները Օսմանյան կայսրությունում: Դա մեր ժամանակների առաջին ցեղասպանությունն էր, որն արդարադատություն է պահանջում», – գրված է Ալաբամայի նահանգապետի հռչակագրում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սթիվ Մեսրոբյանը ողջունելով նահանգապետ Այվեյի հռչակագիրն ընդգծել է Ալաբամայի հայ համայնքի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման աշխատանքին: Ալաբամայի նահանգապետը նշել է նաեւ իր հռչակագրում, «Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ Լեռնային Ղարաբաղը ազատ անկախ, ժողովրդավար պետություններ են, որոնք հանդիսանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցները տարածաշրջանում»: Նահանգապետի որոշմամբ, 2019-ի ապրիլը Ալաբամայում հայտարարվում է Ցեղասպանության մասին իրազեկման ամիս:

Ալաբաման դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչված ԱՄՆ-ի 49-րդ նահանգը: Միակ նահանգը, որը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031