Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան շարժման ակտիվ մասնակից Կարեն Օհանջի «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվեց ընթերցողին

Մարտ 30,2019 20:50

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) «Ղարաբաղ 1988» գիրքը ներկայացվեց ընթերցողին: Գրքի շնորհանդեսն անցկացվեց Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունում:

Շնորհանդեսին ներկա հյուրերը, որոնցից շատերը հեղինակի հետ երկար ճանապարհ էին անցել, հատուկ նշեցին այս գրքի կարևորությունը՝ ներկա և ապագա սերունդների համար:

Գրքում նկարագրվում են ութսունականների վերջի իրադարձությունները, որոնք առավել հայտնի էին որպես «Ղարաբաղյան շարժում»: Հեղինակը ոչ միայն գտնվել է այդ իրադարձությունների էպիկենտրոնում, որոնք հիմնավորապես փոխել են հայ ժողովրդի կյանքը, այլև եղել է այն մարդկանց թվում, որոնք ղեկավարել են շարժումը, որն էլ Խորհրդային Միության փլուզման հիմք է դարձել և ծնունդ է տվել սոցիալիստական հանրապետություններում հանուն ազատության ու անկախության մղվող կենտրոնախույս շարժումների: «Ղարաբաղ 1988» վեպ-էպոպեան հագեցած է ժողովրդական բանահյուսությամբ, արցախյան բնության հրաշալի նկարագրություններով և սովետական իրականությունը ներկայացնող նկարներով… Այս գիրքն այն սերնդի մասին է, որն ամեն գնով պայքարել է իրենից հետո եկողներին ազատություն ու արժանավայել կյանք փոխանցելու և նրանց առաջ պարզ ճակատով ներկայանալու համար:

Նշենք, որ Կարեն Օհանջանյանն արցախյան շարժման ակտիվ մասնակից է. հենց այդ ժամանակվանից էլ ստեղծագործում է:  2000 թ. դոկտորական թեզ է պաշտպանել քաղաքական գիտությունների և մշակույթի միջազգային ակադեմիայում(Բրյուսել, Բելգիա, փ.գ.դ.): Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է: Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար:

Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031