Լրահոս
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունը` մուլտիմեդիա տարբերակով

Ապրիլ 01,2019 18:02

Open media hub-ի և USAID-ի աջակցությամբ տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի  «Թավշյա էսքիզներ» մուլտիմեդիա նախագծի շնորհանդեսը։

Ծրագրի ղեկավար Նունե Սարգսյանը բացման խոսքով ներկայացրեց ծրագիրը` ընդգծելով, որ այն լրագրողների, մեդիայի և այն մարդկանց մասին է, որոնք հեղափոխության օրերին դարձան իսկական մեդիա։ «Չնայած ընտրված հերոսներ կան, բայց այնուամենայնիվ փորձեք ընդհանրացված նայել այս ամենին և հասկանալ, որ սա այն մասին է, թե ինչպես են մարդիկ դառնում մեդիա»,- ասաց տիկին Սարգսյանը։

Գաղափարը ծնվեց հեղափոխության օրերին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փորձեց հեղափոխության մատուցման տարբերվող ձև գտնել։ «Նախագիծը իր մեջ ներառում է արխիվային տեսանյութեր, լուսանկարներ, հարցազրույցներ, տեքստեր և վերլուծություններ»,-ասաց նախագծի հեղինակ, ձևավորող և պրոդյուսեր Նատալի Հարությունյանը` խորհուրդ տալով նայել  նախագծին որպես վավերագրական ֆիլմ։ Օգտագործվել են ավանդական և նորարար, պրոֆեսիոնալ և սիրողական հաղորդակցման գործիքներն ու մեթոդները:

Նախագծում ընդգրկված են հեղափոխության օրերին եղած բոլոր իրադարձություններն անխտիր` արյունոտ բախումներ, զվարճալի պատահարներ, ինտերնետային մեմեր, պաստառներ, կարգախոսներ, մի խոսքով թմբուկի հարվածներից մինչև Իռայի ամուսին և ոստիկան Աշոտ։

 Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930