Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը նաեւ շատ լավ օրինակ է, իբրեւ մի երկրի, որտեղ կարող են մեծ փոփոխություններ իրականացնել.

Ապրիլ 04,2019 13:10

«Դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այստեղ թաքնված օրակարգ կար: Բայց նման բան չկա. նրանք դավադրության տեսության համակիրներն են: Գաղափարն այն էր, որ պետք է ամրացնել հարեւանության արեւելյան մասը` մտապահելով, որ հարավային մասն արդեն կուռ, ինստիտուցիոնալ հենք ուներ, քանի որ ԵՄ մի շարք անդամներ կարծում էին, որ հարևանության քաղաքականությունը կարիք ունի երկու հստակ հենասյուների»,- այսօր ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին`անդրադառնալով ծրագրի պատմությանը:

Նա հիշեց, որ 2003-ին, երբ քննարկվում էր գործողության մեջ դնել «Ինչո՞ւ Եվրոպա» ծրագիրը, Հարավային Կովկասը ներառված չէր այդ ծրագրում: Հետագայում սխալը շտկվեց եւ այսօր, ըստ դեսպանի, Բրյուսելում փորձագետները եւ ղեկավարները վայելում են շատ շոշափելի արդյունքները: Հայաստանի մասով, դրանք չստորագրված Ասոցացման համաձայնագիրն էր եւ ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իսկ առհասարակ, խոսքը գնում ե ծրագրի անդամ երեք երկրներում վիզաների ազատականացման մասին, որից օգտվում են քաղաքացիները, քաղաքապետերի դաշնագրի մասին, որի արդյունքում Արեւելյան գործընկերության երկրների տարբեր քաղաքների 400 քաղաքապետեր համագործակցում են հատկապես բիզնեսի ոլորտում եւ մեծ աջակցություններ են եղել ՓՄՁ-ներին, հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, տարբեր կրթական ծրագրեր եւ այլն: Գործընկերության տաս տարիներից մինչեւ 2030 թվականը, 13 մլրդ եվրո է հատկացվելու բոլոր գործընկերներին:

Ըստ դեսպանի, Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը նաեւ շատ լավ օրինակ է, իբրեւ մի երկրի, որտեղ կարող են մեծ փոփոխություններ իրականացնել, կառավարման համակարգի բարեփոխման լուրջ գործընթացներում ներառվել:

Խոսելով գործընկերության ապագայի մասին, դեսպանն ասաց, որ համաժողովը լավ հարթակ է, որպեսզի հայերը հայտարարեն, թե ո՞ր ուղղությամբ են ցանկանում տանել Արեւելյան գործընկերությունը: Ապագայի զարգացումներում, դեսպանի կարծիքով առանցքային են լինելու նաեւ անվտանգային եւ իրավունքի գերակայության խնդիրները, քանի որ գործընկերության վեց երկրներից հինգը պատերազմներում են ընդգրկված եւ ԵՄ-ին դիտարկում են իբրեւ անվտանգության մատակարար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930