Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի միջադեպին պատգամավորի մասնակցությունը հաստատող լուսանկարներ են հրապարակվել․ Shamshyan.com

Ապրիլ 28,2019 19:46

Shamshyan.com լուր էր հրապարակել, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը ոստիկանությանը հայտնել էր, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ էր գրանցվել, որին մասնակից են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել հարձակվել Ռազմիկ Տոնոյանը վրա և հարվածել:

Լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյանը հերքել է, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ այդ ամենը ընդամենը հերյուրանքներ են: Սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք հաստատում են Ս. Բագրատյանի և Ա. Սետրակյանի մասնակցությունը միջադեպին: Հրապարակելով լուսանկարները, խորհուրդ ենք տալիս պատգամավորին և գյուղապետին մտածել, թե այս անգամ ինչպես են բացատրելու տեղի ունեցածն ու իրենց արարքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930