Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Քննարկվելու է Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը․ «Ամերիկայի ձայն»

Մայիս 01,2019 19:48

«Ամերիկայի ձայն» – Լոնդոնի դատարանը Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ կայացրեց 5Օ շաբաթյա ազատազրկման մասին վճիռ՝ նրան մեղադրելով Էկվադորի դեսպանատանը ապաստան ստանալուց հետո գրավը չմուծելու մեջ։

Ասանժի աջակիցները, որոնց մի մասին հաջողվել էր տեղեր զբաղեցնել դատարանի դահլիճում, վանկարկում էին նրան պաշտպանող կոչեր։
Հիշեցնենք, որ Ասանժն Էկվադորի դեսպանատանն ապաստան գտավ 2Օ12 թվականին՝ խուսափելու համար Շվեդիային արտահանձնվելուց, որտեղ նրան մեղադրում են սեռական բռնություններ իրականացնելու մեջ։
Շվեդիան ավելի ուշ հանեց իր մեղադրանքը, սակայն Ասանժը շարունակեց մնալ դեսպանատանը, Միացյալ Նահանգներ արտաքսվելուց խույս տալու համար։

Սակայն երբ Էկվադորը Ասանժից վերցրեց քաղաքական ապաստանի իրավունքը, նրան ձերբակալեց Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը։

Միացյալ Նահանգներն այժմ փորձում է ապահովել նրա արտահանձնումը՝ նրան մեղադրելով հաքերային եղանակով ԱՄՆ-ի հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր ձեռք բերելու ու դրանք հրապարակելու մեջ։

Դատավարությունից հետո նրա փաստաբանն ասաց, թե իր պաշտպանյալի դեմ մեղադրանքն ամբողջովին վերաբերում է արտահանձնելու վտանգին։

Վիքիլիքսի նրա գործընկերներն ասում են, թե Ասանժը ներկայումս կանգնած է «կյանքի ու մահու» պայքարի առջեւ։

Դատարանի շենքի մոտ հավաքված ժողովուրդը վանկարկում էր «ամոթ դատավորներին» բառերը ու պահանջում նրա ազատ արձակումը։

Դատական մեկ այլ նիստ է հրավիրվելու մայիսի 2-ին՝ քննարկելու համար նրան ԱՄՆ արտահանձնելու հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031