Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միջադեպ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ցույցի ժամանակ. վիրավորեցին Հրանտ Մարգարյանին

Մայիս 18,2019 20:47

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարների՝ Ազատության հրապարակում հավաքի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ:

ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Ազատության հրապարակով անցնում էր, երբ նրա նկատմամբ վիրավորական արտահայտություններ սկսեցին հնչել:

Aravot.am-ի տեսախցիկն արձանագրել է, որ տեղի ունեցավ հրմշտոց ինչպես քաղաքացիների, այնպես էլ ոստիկանի եւ մեկ քաղաքացու միջեւ: «Սադրիչներ են»,-  բղավեց քաղաքացիներից մեկը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ այսօր իրենց հերթին հավաք են իրականացնել մեկ այլ խումբ քաղաքացիներ՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: Նրա ընդդիմախոսների երթը շարունակվում է Երեւանի կենտրոնում:

Մանրամասն՝ տեսանյութում

Միջադեպ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ցույցի ժամանակ

Gepostet von Aravot am Samstag, 18. Mai 2019

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031