Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «Դատաիրավական բարեփոխումները կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար»

Մայիս 26,2019 22:20

«Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության, Հայաստանի՝ պարտավորությունների, միջազգային  հանձնառության հետ: Մասնավորապես՝ Եվրախորհրդի անդամակցությունից բխող պարտավորություններից, միաժամանակ նաեւ մտապահելով, որ մենք ունենք մեր սեփական երկկողմանի համաձայնագիրը, որը պարունակում է բաժին դատական իշխանությունն ու դատաիրավական համակարգը»,-այսօր այս մասին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Aravot.am-ի՝ այն հարցին, թե՝ ՀՀ-ի դատաիրավական ոլորտում կարծես ճգնաժամ է, ինչպե՞ս կգնահատի մեր երկրում այս ոլորտում բարեփոխումներ սկսելու գործընթացն եւ արդյոք դեսպանին գոհացնում է ԵՄ աջակցությամբ այս նույն ոլորտում իրականացված ծրագրերի իրականացումը:

Դեսպանը նորից կրկնեց.«Մենք ողջունում ենք բարեփոխումներ իրականացնելը եւ արտահայտում մեր պատրաստակամությունը դրանց աջակցել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Դեսպանը նաեւ ներկայացրեց, թե ինչ աջակցություն է ցուցաբերել ԵՄ-ն դատաիրավական համակարգում բարեփոխումների համար. «15 շենքի մասին է խոսքը, որ վերանորոգվել կամ կառուցվել են, դրանք դատարաններ են: Սրանք բավականին արժեքավոր ներդրում է, այդ շենքերը ձեզ պետք են գալու»: Դեսպանը նաեւ հիշեցրեց՝ Արմավիր ՔԿՀ-ի կառուցման համար եւս ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:

«Ինչպես գիտեք՝ վարչապետի՝ Բրյուսել այցի ընթացքում բարձրացվել է մեր հետագա աջակցության հարցը՝ դատաիրավական բարեփոխումներին՝ որպես ՀՀ կառավարության առաջնահերթություն:  Եվ մենք սա քննարկել ենք»,-ասաց դեսպանը:

Սվիտալսկին ասաց՝ եկող շաբաթ Հայաստան է այցելելու Եվրախորհրդարանի՝ բարձր մակարդակի պատվիրակությունը. «Հինգշաբթի օրը գալու են, շատ կարեւոր հանդիպումներ են լինելու: Միաժամանակ խորհրդատվություն են տրամադրելու ձեր կառավարությանը՝ համակարգում ծրագրված բարեփոխումների իրականցման քայլերի վերաբերյալ: Այս բարեփոխումները, մեր կարծիքով, կենսական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031