Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր

Հունիս 02,2019 21:12

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգաթյամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմանների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Նա կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր համագործակցությունը, ինչի արդյունքում Ռուսաստանում խնդիրների հանդիպող հայերի հարցերը քննարկման առարկա են դառնում: Արման Թաթոյանն այդ առթիվ իր շնորհակալական խոսքն է փոխանցել նաև ՌԴ դեսպանին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով։

Արման ԹԱԹՈՅԱՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Gepostet von ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia am Sonntag, 2. Juni 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930