Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Պապյան. «Խաչատրյանական մրցույթի հեղինակությունը բարձր է»

Հունիս 06,2019 16:12 Share

Հունիսի 6-ից մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի անցկացվում է դաշնամուր մասնագիտությամբ։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց մրցույթի ժյուրիի նախագահ, ճանաչված դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը, մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջխաղացման հնարավորություն տալ և աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի երաժշտությունը։

Նա թվարկեց Ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի երաժիշտներին, որոնց թվում են ` Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելից հայտնի դաշնակահար Թոմեր Լեւը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը եւ անվանի դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։

Մանրամասները` տեսանյութում

Վահագն Պապյանը կարեւորեց այն հանգամանքը, որ դափնեկիրները հաղթանակից հետո էլ սատարվեն, նաեւ մրցույթի հանդեպ հոգածությունը մեծանա, իսկ դա միայն ֆինանսական չի լինում: «Իհարկե, մրցույթի ձեռքբերումները շատ են, բայց կարեւոր է, որ դրանք պահպանենք, մրցույթը զարգանա, մրցանակային ֆոնդը մեծանա, որպեսզի հնարավոր լինի ներգրավել ամենատաղանդավոր երաժիշտներին: Մրցույթի հեղինակությունը բավականին բարձր է, շատերն իրենց հետմրցանակաբաշխային կենսագրության մեջ գրում են` Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթող…

Պետք է հաշվի առնել, որ այսօր աշխարհում կան շատ մրցանակաբաշխություններ` աշխարհի հարուստ երկրների կողմից ստեղծված, բայց մենք անմիջական չենք մրցակցում իրենց հետ: Հիմնական նպատակն այն է, որ Խաչատրյանական մրցույթը զարգանա ու շարունակվի»,-ասաց ճանաչված երաժիշտը

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը հայտնեց, որ այս տարի խաչատրյանական մրցույթի հաղթողի կոչման համար կպայքարի 12 երկրի 30 մասնակից, որոնք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Ասաց նաեւ, որ գնալով ընդլայնվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երաժիշտների աշխարհագրությունը, ինչը խոսում է մրցույթի հեղինակության ու բարձր չափանիշների մասին։

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:

Տիկին Տեր-Հովակիմյանը հիշեց, թե ինչպես Արամ Խաչատրյանի 100-ամյակին առաջին անգամ 2003-ին անցկացվեց մրցույթը: Նրա խոսքերով, Խաչատրյանական մրցույթը, որը ներկայացումն է Արամ Խաչատրյանի ժառանգությունը, ունի իր տեղը միջազգային մրցույթների ընտանիքում: Նաեւ կարեւորեց Խաչատրյանական մրցույթի`Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ լինելը:

Մանրամասները` տեսանյութում

Նրա խոսքերով, մրցույթի տարբեր տարիների դափնեկիրները հայտնի են ամբողջ աշխարհում եւ այլ միջազգային մրցույթների հաղթողներ են ճանաչվել: Նրանց թվում են Նարեկ Հախնազարյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Ֆյոդոր Ռուդինը, Յարոսլավ Նադրժիցկին եւ ուրիշներ:

Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, եզրափակիչ փուլ անցած դաշնակահարները ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Իսկ հունիսի 14-ին` գալահամերգի ընթացքում կհայտարարվեն մրցույթի հաղթողն ու դափնեկիրները։ Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերի պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Հավելենք, որ մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930