Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության ներկայացուցիչը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը հիմնավոր է

Հունիս 06,2019 18:03 Share

Դատավոր Աննա Դանիբեկյանը, որը քննում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով պաշտպանական խմբի բողոքը, կողմերին լսելուց հետո քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատավարությունը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց հետո 2018 թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ նրա ողջ գույքի վրա կալանք դրվեց։ Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկեցին դատախազին, սակայն նրանց բողոքը մերժվեց: Պաշտպանական կողմը դիմեց դատարան:

Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը, համաձայն որի դատարանը այդ հարցում իրավունքի խախտում է գրանցել: Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի, Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա այն ժամանակ է դրվել կալանք, երբ նրան առաջադրվել էր միայն մեկ` Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, իսկ այդ մեղադրանքը չի ենթադրում գույքի արգելանք: Պաշտպանի խոսքով, դա նույնն է, որ «անձին անհիմն կալանավորեն, հետո որեւէ հանցանք գործի ու փորձեն ասել, թե կալանքը հիմնավոր է»:

Դատախազ Վահե Դոլմազյանն ասաց, որ իրենց կարծիքով Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը հիմնավոր է:

Ըստ դատարանի, վճիռը կհրապարակվի վաղը 12 անց 20-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արգելանք էր դրված նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930