Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորս կիսվենք». Լևոն Քոչարյան. «Ա1+»

Հունիս 14,2019 22:45

Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո նրա  որդին` Լևոն Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

-Ձեզ չի՞ հետաքրքրում, քանի անշարժ գույք ունեք և ինչպես եք դարձել միլիոնատեր:Լևոն Քոչարյանը պատասխանեց,-  չգիտեմ չեմ հաշվել, ինչքան անշարժ գույք ունեմ: Իսկ ինչպե՞ս եք դարձել միլիոնատեր,-ես աշխատել եմ, հիմա ինչ էլ ասեմ դառնալու է շահարկման առարկա, եթե խնդիր են տեսնում թող գնան բողոք ներկայացնեն։ Եկեք սենց պայմանավորվենք, եթե միլիարդավոր դոլարներ կան՝ գտեք որտեղ է պահված, բոլորս կիսվենք։ Ես պնդում եմ, որ անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել, մարդկանց կարծիքը իրականությանը չի համապատասխանում։

Հարցին, թե  ճի՞շտ է արդյոք, որ այս ակցիաների կազմակերպիչը ինքն է՝ Լևոն Քոչարյանը, նա պատասխանեց, որ աջակիցներն իր ընկերներն են, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գումարներ  են բաժանվում, իր  համար շատ ցավալի կլինի իմանալ, որ մարդիկ  գալիս են աջակցելու գումարի համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930