Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ԿԲ նախագահը այստեղից հասել է Կենտրոնական բանկ, այդ դոլարի թիվը՝ 131 մլն-ը հասել է 154 մլն-ի». Նիկոլ Փաշինյան

Հունիս 19,2019 19:40

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը վարչապետին հարցրեց՝ դուք  զբոսաշրջությունը հայտարարել եք գերակա ոլորտ, 2018-ին մեր երկիր այցելել է 1,7 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ հարեւան երկիր՝ 8,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, որից 1,5 մլն-ը՝ մեր երկրից, ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը՝ իրավիճակը փոխելու համար, մեր երկրից արտահոսել է 1 մլրդ դոլար, քանի որ նպաստավոր պայմաններ չեն ապահովել:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10 տոկոսով: Այս տարի առաջին եռամսյակի տվյալներով աճել է 5,3 տոկոսով, դա դեռ զբոսաշրջային սեզոնի պիկը չէ: Հիմքեր կան կարծելու, որ ընթացիկ շրջանում շատ մեծ ծավալներ ունի զբոսաշրջությունը: ԿԲ նախագահն այսօր այս ամբիոնից հայտարարել է, որ ԿԲ-ն այս տարի պահուստավորել է 131 մլն դոլար: Մինչեւ ԿԲ նախագահը այստեղից հասել է Կենտրոնական բանկ, այդ դոլարի թիվը հասել է 154 մլն-ի: Սա նշանակում է, որ այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր: Սա աննախադեպ ցուցանիշներ են, համենայնդեպս, ԿԲ ներկայացուցիչներն ասում են, որ աննախադեպ են: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, կարծում եմ, ամենակարեւոր բանը երկրի դրական իմիջն է, այս կառավարությունը այդ առումով շատ բան արդեն արել է: Երկրորդը ենթակառուցվածքներն են՝ ճանապարհներ»:

Նա ասաց, որ զբոսաշրջիկների հարմարավետությունն իրականացնելու համար ծրագրեր են իրականացնում: Օրինակ, գազալցակայաններում զուգարանների հետ կապված տնտեսվարողների հետ լուծումներ են գտնում:

Փաշինյանը կասկածի տակ դրեց Մադաթյանի հաշվարկը, որ 1 մլրդ դոլար կորցրել ենք՝ զբոսաշրջիկների հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930