Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստանձնելու եմ ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը». Վահե Գրիգորյան

Հունիս 20,2019 18:05

Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ նիստում երդվելով՝ ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները:

Ելույթում նա ուշագրավ հայտարարություն արեց. «Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որը դեռ անցումային փուլում է: Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանության և անցումային գործողությունների տիրույթում։ Անցումային տրամաբանության մեջ այն ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես քննարկելու եմ Սահմանադրական դատարանի անդամների ու դատավորի հետ, հետո՝ նրանց հետ համատեղ հույս ունեմ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ։

Այսօր, այս երդումը տալով, ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում՝ երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ, ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով՝ այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»:

Հիշեցնենք, որ ՍԴ գործող նախագահը Հրայր Թովմասյանն է, եւ նրա հնարավոր հրաժարականի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930