Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում իշխող կուսակցության համակիրները «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիրների վրա․ Ermenihaber.am

Հունիս 23,2019 20:52

Ermenihaber.am – Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրության ժամանակ բախում է տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

Հաղորդվում է, որ Շիշլի թաղամասի տեղամասերից մեկում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամ մի խումբ երիտասարդներ «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) ներկայացուցիչների վրա:

Բախումը մեծ չափերի չի հասել, քանի որ ոստիկանները կարողացել են ժամանակին միջամտել ու դադարեցնել այն:

Հարձակվողները բերման են ենթարկվել։

Այսօր՝ հունիսի 23-ին, Ստամբուլում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններում գլխավոր մրցակիցներն են իշխող ԱԶԿ-ի առաջադրած Բինալի Յըլդըրըմը և ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում 13 հազար ձայնի առավելությամբ  Ստամբուլում հաղթող էր ճանաչվել Էքրեմ Իմամօղլուն: Սակայն  ԱԶԿ-ի բազմաթիվ բողոքների արդյունքում մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները՝ նշանակելով նոր ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930