Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր

Հուլիս 10,2019 19:50

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի պատվիրակության հետ:

Քննարկվել են կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման կարգավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ հյուրերը ներկայացրել են իրենց մասնագիտական դիրքորոշումը, միջազգային լավագույն փորձը:

ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի ներկայացուցիչները նշել են, որ նախորդ տարիների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հետ ունեցել են արդյունավետ համագործակցության մեծ փորձ, կառույցն առանձին գնահատում է իրականացրել մեր խորհրդարանում օրենքների ստեղծման գործընթացի վերաբերյալ: Ժողովրդավարության տեսանկյունից կարեւոր է համարվել, թե ինչպես են կուսակցությունները գործում եւ ֆինանսավորվում: Միեւնույն ժամանակ հյուրերն առանցքային են համարել կուսակցությունների բավարար ֆինանսավորումը, դրա նպատակային ծախսումը եւ թափանցիկությունը:

ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում մասնագիտական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացում նախատեսվող բարեփոխումների իրականացման հարցում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031