Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ զինծառայողներն «Ալաբինո» զորավարժարանում պատրաստվում են միջազգային մրցումներին

Հուլիս 31,2019 20:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 31-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Դաշտային խոհանոց» մրցաձևի մասնակցության վիճակահանությունը:

ՀՀ զինված ուժերը ներկայացնող խոհարար-զինծառայողները մրցույթի առաջին փուլում ուժերը կչափեն Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերի հետ: Հայ խոհարարները պատրաստվում են մրցավարական կազմին ներկայացնել ազգային կերակրատեսակներ:

Նույն օրը «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի վիճակահանությունը: Այս մրցաձևում ՀՀ զինված ուժերը ներկայացնող ռազմական ոստիկանների թիմը հանդես կգա երկրորդը:

«Կարգապահության պահապան» մրցաձևը բաղկացած է չորս փուլերից` հրաձգություն, արգելագոտու հաղթահարում, պարեկային խմբերի մրցարշավ ավտոմեքենաներով և բնական արգելագոտիների հաղթահարման թիմային մրցարշավ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: