Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Առավոտ» օրաթերթը կանգնած է մեր պետության ակունքներում՝ հաղթահարելով նորանկախ Հայաստանի բազում մարտահրավերներ

Օգոստոս 03,2019 15:05

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը իր ֆեյսբուքյան  էջում շնորհավորել է «Առավոտ» օրաթերթի տարեդարձը։

Նա մասնավորապես գրել է.

«Մեր պետությունն իր 27 տարիներից 25 անցկացրել է «Առավոտ» օրաթերթի հետ: Կարելի է համարել, որ «Առավոտ» օրաթերթը կանգնած է մեր պետության ակունքներում՝ հաղթահարելով նորանկախ Հայաստանի բազում մարտահրավերներ: Մեր 27 տարվա անկախ պետությունը շուրջ երկու տասնամյակ շեղվել է իր զարգացման ելակետին հասնելու ճանապարհից, բայց պետք է նշել, որ «Առավոտ» օրաթերթն այդ տարիների ընթացքում հետ չի կանգնել իր որդեգրած սկզբունքներից:

Թող ոչ ոք չստորադասի լրատվամիջոցների կարևորությունը պետության կյանքում: Սկզբունքային, անաչառ լրատվամիջոցների առկայությունը նույնքան կարևոր է, որքան ընտրված իշխանության, պետական գերատեսչությունների, արդար դատական համակարգի, սահմանադրական կարգի առկայությունը:

Շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի խմբագրին եւ անձնակազմին թերթի 25-ամյակի կապակցությամբ»։

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վարչապետի մամուլի քարտուղար

Մեր պետությունն իր 27 տարիներից 25 անցկացրել է «Առավոտ» օրաթերթի հետ: Կարելի է համարել, որ «Առավոտ» օրաթերթը կանգնած է…

Gepostet von Vladimir Karapetian am Freitag, 2. August 2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031