Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողի կախված դին հայտնաբերվել է ոչ թե տանը, այլ «Չերքեզի ձոր»-ում. shamshyan.com

Օգոստոս 08,2019 10:54 Share

Օգոստոսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Չերքեզի ձոր», որտեղ հայտնաբերել են ծառից կախված տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վ․ Սարգսյան փողոցի բնակիչ 32-ամյա Սամվել Մեժլումյանը «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում ինքնասպանություն է գործել մետաղյա լարով ծառից կախվեու միջոցով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Մեժլումյանը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող։ Նա ենթասպա էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Առավոտ». Հիշեցնենք, որ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, թե Գյումրիում տանն է հայտնաբերվել ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ հաղորդում է. «2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից  դուրս գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031