Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական սարքած նյութի կապակցությամբ «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն

Օգոստոս 15,2019 13:18

Օգոստոսի 13-ին «Վ կոնտակտե» սոցիալական ցանցում «Վլադ Տուլեև» անվանումով անհայտ անձը իր էջում տեղադրել է իբր թե «Վայբերում» ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի և հասարակական գործիչ Նարինե Դավթյանի ինչ-որ գրագրության սկրինշոթը:

Նշված գրագրությունը իրականությանը չի համապատասխանում և չէր կարող տեղի ունենալ թեկուզ միայն այն պատճառով, որ Յուրի Նավոյանի հեռախոսը անգամ գրանցված չէ «Վայբերում», հետևաբար նա չի օգտվում կապի այս տեսակից:

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը դատապարտում է կեղծարարության այս փաստը, որը նպատակ ունի զրպարտել հասարակական գործիչներին, նսեմացնել նրանց պատիվը, արժանապատվությունը և համբավը, ինչպես նաև բազմակողմանի հակադրություններ ստեղծել հասարակական ու պետական կառույցների միջև, ինչը իր հերթին կարող է բացասական հետևանքների բերել հայ-ռուսական հարաբերություններում:

Մենք ձեռնպահ ենք մնում մեկնաբանել արհեստականորեն ստեղծված պարզունակ գրագրության ոճն ու առանձին դրվագներ, որպեսզի չներքաշվենք այս սադրանքի սցենարում:

Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ և սոցիալական ցանցերի օգտատերեր, տուրք տալով իրենց քաղաքական նախասիրություններին, շտապեցին իբրև «սենսացիա» տարածել այս զրպարտությունը:

Այս արհեստական սարքած նյութի կապակցությամբ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն, խնդրելով քննել հանցագործության մասին  իր հայտարարությունը` համաձայն ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի և նշված հանցագործությունը կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

ԴԻԱԼՈԳ կազմակերպություն

 

ք. Մոսկվա,

15-ը օգոստոսի, 2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031