Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամեն ինչ սթեյքի մասին. Smoking Chef-ի շեֆ խոհարարը բացահայտում է գաղտնիքները

Օգոստոս 16,2019 22:15

Վերջին շրջանում Երեւանում շատացել են սթեյք մատուցող սննդի օբյեկտները, սակայն սթեյքի իրական սիրահարները շատ լավ գիտեն, թե որտեղ կարելի է փորձել իրական սթեյք, իսկ որտեղ՝ պարզապես տապակած միս:

Ի՞նչ է սթեյքը, ինչպե՞ս են այն պատրաստում, ի՞նչ ջերմաստիճանում, տավարի ո՞ր հատվածից, որքա՞ն է պետք հնեցնել միսը՝ պատրաստելուց առաջ, որտե՞ղ պատրաստել՝ ջեռոցո՞ւմ, կրակի վրա՞, թե՞ տապակի մեջ… այս բոլոր հարցերի պատասխաններն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին եւ բլոգերներին տվեց «Երեմյան Փրոջեքթս»-ի կազմում գտնվող Smoking Chef Grill & Wine՝ սթեյք-հաուզի շեֆ-խոհարար Վահե Մարկոսյանը :

«Մսի տարբեր կտորներ պատրաստման տարբեր մոտեցում են պահանջում․բարձր մարմարայնության և յուղալի  սթեյքերի պատրաստումը ավելի ժամանակատար է։ Դասական սթեյքը պատրաստվում է ցլիկի մսից, իսկ որակն ու կառուցվածքը ուղղակիորեն պայմանավորված են այդ ցլիկների կերով»,-մաստեր-կլասի ընթացքում ասաց Smoking Chef՝ սթեյք-հաուզի շեֆ-խոհարար Վահե Մարկոսյանը:

Շեֆ-խոհարարը նշեց, որ սթեյքերն, ըստ կտրվածքի, դասակարգվում են երկու կատեգորիայի՝ պրեմիում և ալտերնատիվ կտորներ։ Պրեմիում դասի սթեյքերի միսը ստանում են տավարի մեջքից. դրանք են՝ րիբայ, սթրիփլոյն, ֆիլե մինյոն (նույն ինքը թենդերլոյնը) և դրանց ածանցյալները՝ փորթերհաուս և թի բոուն։ Ալտերնատիվ կտորներն են՝ թոփ բլեյդ, ֆլանք, սկերտ։

Ինչ վերաբերում է սթեյքերի եփվածությանը, ապա տարբերում են սթեյքի եփվածության 7 աստիճան: Սթեյքի ջերմաստիճանը կախված է եփվածության աստիճանից, այն հետևյալն է. RAW սթեյք – հում միս, Extra-rare կամ Blue եփվածության սթեյք,  50°C – Rare, 55°C – Medium Rare, 60°C – Medium, 65°C – Medium Well, 70°C – Well Done:

Այն հարցին, թե Հայաստանում ամենատարածվածն ու պահանջվածը որ եփվածության սթեյքերն են, շեֆ-խոհարար Վահե Մարկոսյանն ասաց՝ հիմնականում հաճախորդները նախընտրում են  Medium (միջին եփվածության սթեյք) և Medium Well (լավ տապակած սթեյք):

Շեֆ խոհարարը պատրաստեց տարբեր կտորներից սթեյքեր՝ տարբեր եփվածության աստիճանի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, փորձելով դրանք, անձամբ որոշեցին իրենց նախընտրած տարբերակը: Վահե Մարկոսյանը, պատասխանելով հարցին, թե տան պայմաններում հնարավո՞ր է ճիշտ ձեւով սթեյք պատրաստել, ասաց, որ ճիշտ սթեյքի համար ոչ միայն միսն է կարեւոր, այլեւ պատրաստման պայմանները՝ իրենց ռեստորանում սթեյքը պատրաստում են ածուխի վրա գրիլ անելով, այդ իսկ պատճառով անկեղծորեն առաջարկեց՝ սթեյք ցանկանալու պարագայում այցելել  Smoking Chef Grill & Wine եւ պատվիրել ցանկացած հնեցվածության, ցանկացած եփվածության եւ ցանկացած կտորից սթեյք:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031