Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան. «Ո՞ւմ դեմ եք կռվում, հնի՞, դուք եք հինը: Այնքան հին եք, որ նույնիսկ չեք պատկերացնում: Գոռալով, բոռալով չէ, 1.5 տարի է անցել, և կատարվել է ոչինչ». 168.am

Սեպտեմբեր 09,2019 17:03 Share

Մենք այսօր չունենք քաղաքական համակարգ և չունենք քաղաքական դիսկուրս: Եվ ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, եղել է անբովանդակ փոփոխություն: 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Ըստ դեսպան Մինասյանի, Հայաստանի Հանրապետությունում չկա ընդդիմություն, որովհետև ընդդիմության հիմքում ռևանշիզմն է:

«Կա իշխանություն, որը պայքարում էր իշխանություն դառնալու համար, բայց չի ուզում դառնալ իշխանություն, մնում է ընդդիմություն և ընդդիմություն-իշխանություն ճանապարհի կեսին է: Անցել է ավելի քան 1.5 տարի, ճանապարհի կեսն անցել են և մնացել են այնտեղ, որովհետև այնտեղ ամենահարմար տեղն է: Գիտե՞ք՝ ինչու. օգտվում են իշխանության իրավունքներից, բայց չեն ստանձնում իշխանության պարտականությունները. ինքնաթիռից օգտվում են, որոշում չեն կայացնում:

Նախկին իշխանությունը գնացել է ընդդիմություն, բայց նույնպես մնացել է ճանապարհի կեսին, որովհետև անընդհատ ուզում է ապացուցել, որ իր ժամանակ այդքան էլ վատ չէր, կամ լավ էր, կարևոր չէ: Այս խաչմերուկում, որտեղ հանդիպել են նախկին իշխանությունը և նախկին ընդդիմությունը, տեղերով փոխվել են, բայց չեն հասել տեղ: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր՝ իր խնդիրներով»:

Միքայել Մինասյանի գնահատմամբ՝ այս իշխանությունը հնի շարունակությունն է և անցած 1.5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխել:

«Օդում կար հեղափոխություն սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հպարտներին և ոչ այդքան, լավ ապրողներին և ոչ այդքան, շատ վատ ապրողներին և ոչ այդքան, սահմանի զինվորներին և բանակից փախածներին, բոլորին միավորում է աղետի սպասման այդ տագնապը: Մենք բոլորս հասկանում ենք, որ այս ամենն ավարտվելու է շատ վատ՝ ինչպես, ես չգիտեմ: Բայց մի բան փաստ է. ոչ ոք չի ստանձնում պատասխանատվություն՝ կանգնեցնելու այս ամենը:

Արագություններն ավելանում են, բացասական էներգիան ավելանում է, ամեն ինչ ավելանում է, բայց ոչինչ չի կատարվում: Այս իշխանությունը հին է, այս իշխանությունը հնի շարունակությունն է: Այս իշխանությունը ոչնչով չի տարբերվում այն հնից, որի դեմ պայքարել է, որովհետև այս իշխանությունը ոչինչ չփոխեց, այս իշխանությունը փոխեց հնի երեսը: Սա՞ էր հեղափոխությունը, հնի վերադարձ չկա»:

Միքայել Մինասյանի կարծիքով՝ այս իշխանությունն ուներ, բայց արդեն չունի բոլոր հնարավորությունները խրամատից դուրս գալու: Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունն ընտրեց խրամատները խորացնելու ռազմավարություն՝ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս:

«Մենք ունենք իշխանությունը, որը կուրորեն հավատում է, որ չպայմանավորվելը հիմնական կրեդոն է: Մենք ունենք իշխանություն, որը սեփական անկանխատեսելիությունից ուրախանում է: Մենք ունենք իշխանություն, որը ոչ միայն անկանխատեսելի է սեփական քաղաքացիների կամ գործընկերների համար, իրենք իրենց համար էլ են անկանխատեսելի: Իրենք չգիտեն՝ որից հետո ինչ անեն: Իշխանությունը չունի աշխատելու նպատակ. իշխանությունն ունի նպատակ կռվելու: Եվ դա անում է:

Չես կարող խրամատում աշխատել, դժվար է մտածել տնտեսական հեղափոխության մասին: Խրամատում կրակում են, կամ թաքնվում են: Խրամատում չես կարող «երազանքի թիմ» հրավիրել: Կարող ես «երազանքի գունդ» սարքել: Նույնիսկ փորձ չի արվում դուրս գալ խրամատից, ավելին՝ խրամատում լինելը ներկայացվում է՝ որպես քաղաքական և պատմական առաքելություն: Ո՞ւմ դեմ եք կռվում, հնի՞, դուք եք հինը: Այնքան հին եք, որ նույնիսկ չեք պատկերացնում: Գոռալով, բոռալով չէ, 1.5 տարի է անցել, և կատարվել է ոչինչ:

Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ երբ մենք Վատիկանում էի՜նք, այ դա կյա՜նք էր․․․

  2. Լուսինե says:

    Մենք ազգովի գիտեյինք, որ երկիրը երկիր չէ, սակայն, որ այս աստիճանի ամեն ինչ վատ է, հիմա ենք հասկանում։ Եվ ուստի, ինչ ուզում եք խոսեք, ինչ փաստարկներ ուզում եք բերեք, ժողովրդի համար դուք այլևս գոյություն չունեք, հասկացեք դա։ Այն, որ ժողովրդի աչքերը բացվեցին վերջնականապես, այն որ հանցավոր համակարգի ողնաշարը կոտրվեց, սա ամենամեծ նվաճումն է։ Ժողովրդի և մտավորականության ամենամեծ դժգոհությունը այն է, որ պարագլուխները և այդ անբորո համակարգի կառկառուն դեմքերից և ոչ մեկը պատժված չէ։ Հասկանում ե՞ք ինչ է ուզում ժողովուրդը։ Նա դժգոհ չէ, որ բարեփոխումները դանդաղ են ընդհանում, նա դժգոհ է, որ արդարությունը վերականգնված չէ։ Դուք դրա մասին մտածեք և ձեր այդ բլա-բլա-ներով ձեզ չի հաջողվի մարդկանց ուշադրությունը շեղել այդ հիմնական նպատակից։ Մոմ վառեք մութ տեղը, որ Փաշինյանը ոչ Ռոբա, ոչ էլ Սերժա, մարդը ուզում է ձեր նմաններին օրենքով հրաժեշտ տալ։ Իսկ այսօր, ձեր նմանները չէ, որ պիտի Փաշինյանին քննադատեն։ Նրան քննադատում են նրանք, ովքեր որ ընտրել են և քննադատում են նրա համար, որ չափից ավելի մեղմ է վարվում երկիրը կեղեքողների հետ։ Դուք դրա վրա կենտրոնացեք։ Իսկ այն ինչ որ հաջողվել է Կառավարությանը այս պայմաններում, երբ ամբողջ ավազակա-գողա-հանրությունը իր արյունոտ փողերով խոչընդհոտում են կառավարության գործունեությանը, բավականին շատ են՝
    • Բանկային համակարգը կայուն
    • Բանակում նոր զինամթերքի և սպառազինության ձեռք բերում
    • Կենսաթոշակների բարձրացում, մինիմալ աշխատավարձի բարձրացում
    • զինծառայողների, հրժեջների, ոստիկանության, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում
    • երեխաների բուժ սպասարկման շեմը 6-ից մինչր 18 տարեկան բարձրացում
    • սրտաբանության մեջ ստենդավորումը պետ․պատվերով իրականացում
    • ուռուցքաբանության մեջ վիրահատությունները, քինիաթերափիան, ճառագայթումը ձրի
    • Գյումրիի կառուցապատման ծրագրի ընդունում տնակներից ձերբազատվելու համար
    • զինծառայողների բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկերի զգալի նվազեցում
    • և շատ ու շատ այլ բաներ։
    Դուք ձեր տասնամյակները հաշվեք, այլ ոչ թե Փաշինյանի ամիսները։ Որ պապաները այստեղ էին թալանում, իսկ Դուք Վենետիկում էիք վայելում կյանքի բարիքները։ Իսկ ամենակարևորը, որ մինչև հունվար ամիս կփոփոխվի ընտրական օրենսգիրքը և օրենք կընդունվի կուսակցությունների մասին, որ ամեն տեսակ ադեկվատ և ոչ ադեկվատ ուժերի ճանապարհը փակվի դեպի պետական կառավարման համակարգ։ Եվ ևս մի շատ կարըոր բան, մարդիկ հասկացան, որ ամեն ինչի տերը իրենք են, իսկ բոլորին խաբելը հնարավոր չէ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30