Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 18-ին ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները

Սեպտեմբեր 18,2019 17:10

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Վալերիյ Օսիպյանը։

Նա ամփոփեց պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։

Վալերիյ Օսիպյանն առանձնահատուկ արտահայտեց իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասրակական կարգ պահպանող ստորաբաժանման նաև սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարևորագույն նվաճումներից է։

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը և հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։

 

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30